Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանս քաղաքում միջնադարյան և ժամանակակից հնագիտության լաբորատորիան նոյեմբերի 12-ին կանցկացնի «Միջնադարյան Հայաստանի և Վրաստանի հնագիտություն» թեմայով սեմինար: Այս մասին գրում է «Nouvelles d'Arménie» ամսագիրը:

 

Ութ փորձագետ կներկայացնի իր եզրակացությունը և կարծիքը որոշ հեռանկարային ոլորտների հետազոտության վերաբերյալ: Ընդգծվելու է հուշարձանների ուսումնասիրության համար վիմագրական աղբյուրների կարևորությունը: Լուսաբանվելու է Կիլիկիայի կրոնական ճարտարապետությունը: Քննարկվելու է վերականգման մեթոդաբանությունը: