Պեկինում կայացած Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի (ԱԽՏԽ) հանդիպման ժամանակ տեղի է ունեցել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի առաջին պաշտոնական հանդիպումը: Այս մասին գրում է Reuters-ը:
Այս հանդիպումը հնարավոր է վերջ դնի Ասիայում երկու հզոր տնտեսություններ ունեցող երկրների հարաբերություննների երկամյա սառեցմանը։
Սին և Աբեն հանդիպել են Պեկինի ժողովրդական ժողովների տանը: