
«Գազպրոմը» դիտարկում է մինչև Ճապոնիա գազատար կառուցելու առաջարկը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերին:
«Մենք ճապոնական կողմից առաջարկ ունենք։ Խոսքը Ճապոնիայում գազի և էլեկտրաէներգիայի բաշխման գործին մեր մասնակցության մասին է։ Նախագծերը դեռ ուսումնասիրվում են։ Մենք դեռ ոչ մի պատասխան չենք տվել»,- ասել է Միլլերը: