Լիբանանյան բանակը ձերբակալել է Սիրիայի ազատ բանակի ղեկավարներից Աբդ Ալլահ Ռիֆաաին, ով փորձել է Լիբանան մուտք գործել կեղծ փաստաթղթերով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Արսալի մերձակայքի Ուա դի Համիդ շրջանի անցագրային կետում կանգնեցվել է նրա մեքենան:

 

Աբդ Ալլահ Ռիֆաաին Սիրիայի ազատ բանակի ռազմական խորհրդի նախագահն է և Կալամունի շրջանի մարտերի պատասխանատուն:

 

Ձերբակալված Ռիֆֆային ուղեկցում էր Խալիդ Հեյդար Հուջեյրին, ով հավանաբար փորձում էր նրան փախցնել դեպի Արսալի բարձունքներ:

 

Լիբանանյան բանակը նաև մի քանի կասկածելի անձնանց է ձերբակալել և համապատասխան հետաքննություն է կատարում նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: