Ուրուգվայի 79-ամյա նախագահ Խոսե Մուխիկան հիվանդանոց Է բացել այն բանտում, որտեղ նա ժամանակին պատիժ կրել զինվորական դիկտատուրայի տարիներին (1973-1985) ապստամբական շարժմանը մասնակցելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:

 

Հիվանդանոցային բաժինը հայտնվել Է նույն այն շենքում, որտեղ զինվորական ռեժիմի տարիներին խոշտանգում Էին քաղբանտարկյալներին՝ նրանց ենթարկելով տարբեր պատիժների: Այժմ այնտեղ կալանավորներին բժշկական օգնություն են ցուցաբերելու:

 

Իր նախագահական լիազորությունների ժամկետի լրանալուց ընդամենը չորս ամիս առաջ Ուրուգվայի ղեկավարը մտադիր Է խորհրդարանի քննարկմանն ուղարկել մի նախաձեռնություն, որով նախատեսվում Է տարեց կալանավորների ազատում: «Ես չեմ ցանկանում, որ մեզ մոտ արդեն 75-80 տարեկան ծերերը բանտում մնան»,-ավելի վաղ հայտարարել Էր Ուրուգվայի ղեկավարը, նշելով, որ խոսքը վերաբերում Է ոչ միայն նախկին զինվորականներին, այլեւ տարեց բոլոր կալանավորներին:

 

Այս տարվա սկզբին Խոսե Մուխիկան ասել Է, թե ինքը «չի մարտնչել հանուն այն բանի, որ երկրում ծեր բանտարկյալներ լինեն», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: