Գերմանիայում սկանդալ է առաջացել բավարական եկեղեցու կտավի պատճառով, որի վրա պատկերված մարդը շատ նման է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերին: Այս մասին գրել է Газета-ն՝ հղում անելով The Daily Mail-ը:
«Ենթադրյալ նմանության մասին հայտնի է դարձել վերջերս կտավը մաքրելուց հետո։ Առաջին անգամ այս նկարը ցուցադրվել է 1939-ին Հոֆ քաղաքում Քրիստոսի եկեղեցու օծման ժամանակ։ Նկարում Հիսուսի կողքին կարելի է տեսնել մի մարդու, ով ունի Հիտլերին բնորոշ բեղեր և սանրվածք»,- ասվում է հոդվածում:
Քահանա Մարտին Գելկելը, ով ութ տարի այդ վանքում է ծառայել, նմանությունը զուգադիպություն է համարում:
«Որոշ մարդիկ այս վայրը համարում էին նացիստական, սակայն ես չեմ կարծում, որ դա ճիշտ է»,- ասել է Գելկելը:
Գելկելի խոսքով՝ այն ժամանակահատվածում, երբ եկեղեցին բացվել է պատարագների համար, ոչ ոք չի բողոքել կտավից: Սակայն այժմ կան մարդիկ, ովքեր կոչ են անուն հանել կտավը: