ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 12-ին' ժամը 14.52-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Կոմունայի փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել, որին անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ: