Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ուղղաթիռը թիկունքից խոցելը ցույց է տալիս Ադրբեջան կոչված պետության իրական դեմքը: Այս մասին Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

«Ադրբեջանցիների այս քայլը շատ վտանգավոր է՝ զուտ բանակցային գործընթացի տրամաբանությունից ելնելով: Այն, որ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը, Պաշտպանության բանակն իրենց խնդիրները կլուծեն, ես չէ, որ պետք է ասեմ: Ես ավելի դիվանագիտական հարթության մեջ կփորձեմ խոսել, որ թիկունքից ուղղաթիռ խփելը ցույց է տալիս իրենց պետության իրական դեպքը: Սա հղի է վտանգներով բանակցային գործընթացի համար, և ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

 

Անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանը, թե Ադրբեջանը ԼՂ տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել՝ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Ադրբեջանը երկար ժամանակ է արդեն՝ այդ տարածքի հետ կապ չունի: