Նոյեմբերի 17-ի լուսաբացից առաջ գիշերային երկնքում կարելի կլինի տեսնել Լեոնիդների ասուպային հոսքը, որն ամենապայծառ եւ հզոր հոսքերից մեկն Է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով StarDate ինտերնետ-հանդեսին:

 

Չնայած այն բանին, որ Լուսնի լույսը կփակի ասուպային հոսքի մի մասը, StarDate-ը նշում է, որ դիտողները կարող են «ընկնող աստղեր» տեսնել յուրաքանչյուր մի քանի րոպեն մեկ, եթե երկնքին նայեն Առյուծի համաստեղության հատվածում:

 

Լեոնիդների հոսքը կարող Է այնքան ինտենսիվ լինել, որ պարբերաբար ստանում Է երկնաքարային փոթորկի կարգավիճակ, որի ընթացքում ասուպների հոսքի խտությունը կարող Է հասնել ժամում շուրջ հազար օբյեկտի: Միեւնույն ժամանակ StarDate-ը նշում Է, որ 2014 թվականին ասուպային հոսքը համեմատաբար թույլ կլինի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: