Պակիստանը նոյեմբերի 13-ին կատարել Է «Խաթֆ-VI» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հաջող վարժական թեստեր, որը կարող Է միջուկային մարտալիցք կրել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Geo TV հեռուստաալիքին, Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը եւ վարչապետ Նավազ Շարիֆը բարձր են գնահատել հրթիռի հաջող արձակումը՝ շ նորհավորելով այն մշակած գիտնականներին եւ ինժեներներին:

 

Նոյեմբերի 13-ին փորձարկվել Է «Շահին-2» հրթիռի վերափոխակը, որը կարող Է կրել ինչպես միջուկային, այնպես Էլ սովորական մարտալիցք: Հրթիռը կարող Է թիրախներ խոցել մինչեւ մեկուկես հազար կիլոմետր հեռավորության վրա:

 

Ինչպես 2013 թվականի փետրվարին հայտնել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Հետազոտական ծառայությունը, Պակիստանի զինված ուժերը ներկայում ունեն 90-ից մինչեւ 110 միջուկային մարտագլխիկ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: