msy.amՀայաստանի հոկեյի պատանիների հավաքականը Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտված տափօղակով հոկեյի միջազգային մրցաշարում արժանացել է բրոնզե մեդալի:

3-րդ տեղի համար պայքարում մեր հավաքականը մրցել և փայլուն հաղթանակ է տոնել Չեխիայի Մորավսկո-Սիլեզյան երկրամասի հավաքականի նկատմամբ:

Մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել մեր հավաքականի դարպասապահ Լևոն Ստեփանյանը:

Նշենք, որ մրցաշարի հաղթող է դարձել Բելառուսի հավաքականը, իսկ 2-րդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի հավաքականը: