Ամերիկացի ֆինանսիստ, «Բաց հասարակություն» հիմնադրամի հիմնադիր Ջորջ Սորոսը երկօրյա այցով ժամանել է Վրաստան, որտեղ կհանդիպի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի հետ: Այս մասին հայտնել է newsgeorgia.ru-ն:
Սորոսը ժամանել է Վրաստան՝ երկրում «Բաց հասարակություն» հիմնադրամի ներկայացուցչության գործունեության 20-ամյա հոբելյանին նվիրված եզրափակիչ միջոցառմանը մասնակցելու համար, որը կկայանա նոյեմբերի 15-ին:
Վերջին անգամ Սորոսն այցելել է Վրաստան 2012թ. դեկտեմբերին: