Եվրոպայի 2016թ-ի առաջնության ընտրական փուլի Պորտուգալիա-Հայաստան հանդիպմանը պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակեց հանդիպման միակ գոլը:
Արդյունքում Պորտուգալիայի հավաքականի ավագը ռեկորդ սահմանեց՝ դառնալով Եվրոպայի առաջնության ընտրական և եզրափակիչ փուլերում ամենաշատ գոլ հեղինակած ֆուտբոլիստ: Ռոնալդուն իր ակտիվում ունի 23 գոլ և այս ցուցանիշով գերազանցեց Հական Շյուքյուրին և Յոն Դալ Թոմասոնին, ովքեր հեղինակել են 22-ական գոլ: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Նշենք, որ իր պորտուգալացին հավաքականի և ակումբների կազմում մասնակցել է 703 պաշտոնական հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 450-րդ գոլը: