Պրահայում բողոքի ակցիայի մասնակիցները Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի վրա ձու եւ լոլիկ նետելու փորձեր անելիս դիպել են նրա գերմանացի պաշտոնակցին՝ Յոահիմ Գաուկին: Միջադեպը տեղի Է ունեցել նոյեմբերի 17-ին համալսարանական ավանի մոտ Զեմանի ճառի ժամանակ, որտեղ 25 տարի առաջ տեղի ունեցած ուսանողական ցույցը դրեց «թավշե հեղափոխության» սկիզբը: Այս մ ասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Guardian-ը:
Երբ Զեմանի հայտնվելուց դժգոհներն սկսել են նախագահի վրա մթերքներ նետել, պահակախումբը բացել Է սեւ հովանոցներ, որպեսզի պաշտպանի նրան, ինչպես նաեւ Գերմանիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի ղեկավարներին, որոնք Պրահա են ժամանել տարեդարձի առթիվ: Սակայն Գերմանիայի նախագահին պաշտպանել չի հաջողվել: Ձվերից մեկը դիպել Է ուղիղ Գաուկի գլխին:
Բազմությունը վանկարկել Է «Խայտառակությու՜ն» եւ «Պաշտոնաթո՜ղ եղի՛ր», ոմանք ձեռքներին բռնել Էին «Մենք չենք ցանկանում լինել Ռուսաստանի գաղութը» կարգախոսով ցուցապաստառներ: Որոշակի պահի հազարավոր ցուցարարներ նախագահին ցույց են տվել կարմիր քարտեր:
Չեխիայի զանգվածային լրատվամիջոցներն սկսել են Զեմանին բացահայտորեն քննադատել այն բանից հետո, երբ նա հանդես Է եկել Ուկրաինայի հակամարտության կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու դեմ: