Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Ռուսաստանն անվանել է ահաբեկչական պետություն: Այս մասին գրել է Газета.Ru-ն'հղում անելով DELFI-ին:
«Ուկրաինան այսօր պայքարում է խաղաղության համար ամբողջ Եվրոպայում։ Եթե ահաբեկչական պետությանը, որն ագրեսիա է ցուցաբերում իր հարևանի հանդեպ, չկանգնեցնենք, ապա ագրեսիան կարող է տարածվել ամբողջ Եվրոպայում և ավելի հեռու»,- ասել է նախագահը։
Գրիբաուսկայտեի գնահատականով՝ Ուկրաինային անհրաժեշտ է քաղաքական, հումանիտար և ռազմական աջակցություն, որպեսզի երկիրը կարողանա շարժվել եվրոպական ուղղությամբ՝ «առանց ճնշման, առանց ռազմական միջամտության, առանց ագրեսիայի»։
Նախագահի խոսքով' Լիտվան, ինչպես նաև այլ եվրոպական երկրներ, հասկանում է, որ խաղաղության համար պետք է պայքարել և պաշտպանել այն, և ոչ ոք չի կարող թելադրել փոքր կամ մեծ պետությանը, թե ինչպես պետք է ապրել։