Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ավտոշարասյունը Բաղդատում վթարի է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, դեպքը տեղի է ունեցել օդանավակայանից Բաղդատի կենտրոն գնալու ճանապարհին: Պա տճառը եղել է վորորդներից մեկի անփութությունը:
Վթարի հետևանքով տուժել է Դավութօղլուի անձնակազմից երկու մարդ և իրաքցի վարորդը, ում վիճակը ծանր է գնահատվում: Նրանց սկզբնական բուժօգնություն է ցուցաբերել վարչապետի բուժանձնակազմը, ինչից հետո վիրավորներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներից մեկը: Ավելի ուշ նրանք առանձին չվերթով տեղափոխվել են Թուրքիա: