ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս օրինականացնել գրեթե 5 մլն անօրինական ներգաղթյալների կարգավիճակը: Այս մասին գրել է Газета.Ru-ն'հղում անելով Սպիտակ տան հաղորդագրությունը:
ԱՄՆ նախագահի որոշումը հնարավորություն կտա արտաքսումից խուսափել «գրեթե 5 մլն չգրանցված ներգաղթյալի»։ Խոսքը վերաբերում է այն ներգաղթյալներին, որոնք ապրում են երկրում ավելի քան 5 տարի, ԱՄՆ քաղաքացիների ծնողներ են, կամ այն անձանց, ովքեր չունեն ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն: Անօրինական ներգաղթյալը կստանա ԱՄՆ-ում մնալու ժամանակավոր թույլտվություն (3 տարի), եթե անցնի համապատասխան ստուգումները և սկսի վճարել բոլոր պարտադիր հարկերը, ինչպես նաև, եթե կարողանա ապացուցել, որ իր երեխաները ծնվել են նախքան նախագահի ներկայիս հրամանի հայտարարումը:
Երեք տարվա ընթացքում տվյալ անձը հնարավորություն կունենա ժամանակավոր աշխատանքի ընդունվել։
Սպիտակ տանը նշել են, որ տվյալ գործընթացը վերաբերում է այն մարդկանց, ովքեր հանցագործություն չեն կատարել, հանցավոր խմբավորման անդամ չեն և չեն կասկածվում ահաբեկչության մեջ: