Կանադայում յոթ մարդ Է փրկվել այն բանից հետո, երբ Cessna 208 Caravan միաշարժիչ թեթեւ ինքնաթիռը վթարային վայրԷջք Է կատարել Գրեյթ Սլեյվ սառած լճի վրա՝ երկրի Հյուսիսարեւմտյան տարածքներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CBC հեռուստաալիքին:

 

Տեղական Air Tindi ավիափոխադրիչի ինքնաթիռը կատարում Էր Ելոունայֆ – Ֆորտ Սիմփսոն չվերթը, երբ խափանվել Է միակ շարժիչը: Միջադեպը տեղի Է ունեցել թռիչքից գրեթե անմիջապես հետո: «Օդաչուին հաջողվել Է մեքենան սառցի վրա նստեցնել Ելոունայֆից 40 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռի որոնման համար գործի Է դրվել փրկարար օդուժը»,- հայտնել Է Կանադայի ռազմաօդային ուժերի կապիտան Ժան Օուդը: Վթարային օդանավում գտնվող բոլոր մարդիկ ուղղաթիռով տեղափոխվել են Ելոունայֆ:

 

Cessna 208 Caravan-ը շահագործվում Է 1984 թվականից՝ կարճ ավիաերթուղիներում: Կարող Է փոխադրել մինչեւ 14 մարդ՝ ներառյալ օդաչուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: