Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով երկխոսության վերսկսման «ճիշտ ժամանակը դեռ չի եկել»: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»'վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի կողմից փոխնախագահ Ջո Բայդենին:

 

«Ոչ ոք չի ցանկանում ամեն ինչ սկսել զրոյից և չեղյալ հայտարարել առկա մինսկյան համաձայնագրերը։ Արդեն կա համաձայնություն»,- հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:

 

Բացի այդ, նա ասել է, որ Կիևում բանակցությունների ընթացքում Բայդենը և ուկրաինացի իր գործընկերները խոսել են այն մասին, որ անհրաժեշտ է Ռուսաստանին պարզ ազդանշան տալ այն մասին, որ վերջինիս գործողություններն անթույլատրելի են: