Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» ոչ ոքի խաղաց «Պադերբորնի» հետ:

Թիմերը երկուական գոլ հեղինակեցին:

Դորտմունդցիները առաջին խաղակեսի ընթացքում երկու գոլ հեղինակեցին: Նախ 13-րդ րոպեին աչքի ընկավ Օբամեյանգը, ապա նաև Մարկո Ռոյսը:

Սակայն Կլոպի թիմը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը` սեփական դարպասն ընդունելով պատասխան երկու գոլ:

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Ռուպը (60) և Սագլիկը (82):