Վերջին երկու օրերին քաղաքական դաշտի ամենաքննարկվող թեմաներից մեկը նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլն է։ Մի շարք այլ թեկնածուներ այցելել են նրան, ոմանք չեն բացառել քարոզարշավի ինչ-որ փուլում հացադուլին միանալու հնարավորությունը։ Որոշակի շրջանակներում Ղուկասյանի հացադուլը համարում են այս նախագահական ընտրությունների միակ որակական քայլը, ինչ-որ բան փոխելու միակ հնարավորությունը, ոչ մրցակցային ընտրությունների միակ լուսավոր կետը, իշխանության դեմքը պատռելու միակ համարձակ ու անձնազոհ քայլը։ Հնարավոր է՝ Անդրիաս Ղուկասյանը միանգամայն անկեղծ է հացադուլ հայտարարելու իր մղումներում, բացառված չէ, որ նույնքան անկեղծ են նրա այդ քայլով ոգևորվողները։ Բայց մթոնոլորտը, որ ստեղծվել է այս իրադարձության շուրջ, մեղմ ասած, այնքան էլ անկեղծ ու ազնիվ չէ։ Հանրային, կիսաքաղաքական որոշակի շրջանակներ Ղուկասյանի հացադուլին գերագնահատված կարևորություն հաղորդելով' միաժամանակ, ըստ էության, տաբու են դարձրել այդ թեմայի քննարկումը, Ղուկասյանի հացադուլ հայտարարելու քայլին՝ անձնազոհությունից տարբերվող որևէ գնահատական տալը։ Աբսուրդն այնտեղ է հասել, որ մշտառաջադրվող թեկնածու Արամ Հարությունյանը հայտարարել է, թե փետրվարի 7-ից նստելու է հացադուլի և պահանջելու է, որ բոլոր թեկնածուները հանեն իրենց թեկնածությունը։ Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունն այնքան է ոգևորվել «հեշտության» հեռանկարով, որ ցանկանում են խուսափել նույնիսկ այն ընտրակեղծարարությունից, որին ստիպված են լինելու դիմել անգամ Հրանտ Բագրատյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ընտրություններին մասնակցության պարագայում։ Այն դեպքում, երբ առնվազն չպետք է բացառել նաև այն վարկածը, որ հացադուլային այս շքերթը կարող է շատ ձեռնտու լինել նաև իշխանությանը։ Բոլոր այլ հետևանքներից բացի, դա հրաշալի նվեր է' միջազգային հանրությանը ապացուցելու համար, թե ընտրություններն այնքան մրցակցային են, այնքան թեժ մթնոլորտում են անցնում, որ մեկից ավելի թեկնածուներ դիմել են «պայքարի» ամենածայրահեղ միջոցին' հացադուլին։ Բայց նույնիսկ դա չէ այս գործընթացի ամենաբացասական ու տհաճ նրբերանգը։ Ճակատագրի հեգնանքով այսօրվա հացադուլային արշավը տեղի է ունենում ղարաբաղյան շարժման 25-ամյակի նախօրեին։ 1988 թվականին հացադուլ էին հայտարարում հեղինակավոր մտավորականներ, գիտնականներ, արվեստագետներ, որովհետև հացադուլը խորհրդային ռեժիմի դեմ պայքարելու եզակի միջոցներից մեկն էր։ Այսօր՝ 25 տարի անց՝ Հայաստանում անիմաստ, ապաքաղաքական պահանջներով հացադուլ հայտարարելով, խամաճիկության տարրեր պարունակող այս շոուներով, վարկաբեկվում, նվաստացվում, արժեզրկվում է նաև հացադուլը' որպես քաղաքական պայքարի գործիք, որպես ինստիտուտ։ Ու ամենավտանգավորն այն է, որ դա արվում է լժե-քաղաքացիական հասարակության անվան տակ։ Հացադուլ հայտարարելը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն է' անկախ անգամ այդ ակցիայի պահանջների իմաստավորված կամ անհեթեթ լինելուց։ Սակայն, երբ հացադուլի հեղինակներն ու նրա «թիմակիցները», ըստ էության, հայտարարում են, որ բոլոր հաց ուտողները իշխանության դրածոներն են, ակամա հարց է ծագում՝ իսկ գուցե հացադուլն արդեն իշխանության կերակրատաշտին մոտենալու ամենակարճ և արդյունավետ ճանապա՞րհն է։
Աղբյուր՝
http://168.am/2013/01/24/169704.html
Առաջարկում ենք նաև
12/03/13 16:10
«Մահացու հնարք-2»՝ Անդրիաս Ղուկասյանի կատարմամբ
07/02/13 11:27
Անդրիասը կարող է խախտել Սերժի խաղաքարտերը
29/01/13 19:54
Անդրիասը, որը կարծես թե վատ չէր սկսել, խոշոր կիքս թույլ տվեց
28/01/13 15:15
Շանթ Հարությունյանը միացավ հացադուլին. կլինեն այլ միացողներ
26/01/13 12:53
Մանկապարտեզի տնօրենի մինչև հանրապետության նախագահ
26/01/13 09:53
Դիմում Հայաստանի հանրությանը
25/01/13 16:56
Առանձնացնել fake-ն իրականից
25/01/13 15:13
Անդրիասի հացադուլի հասցեատերը հասարակությունն է
25/01/13 10:36
ՄԻՊ ներկայացուցիչն այցելել է Անդրեաս Ղուկասյանին
25/01/13 09:55
Անդրիաս Ղուկասյանը փոխում է քաղաքական դիսկուրսը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան