Հակավիրուսների մշակման Symantec ընկերությունը հայտնել Է Համացանցում Regin նոր լրտեսական վիրուսի հայտնվելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ընկերության կարծիքով՝ վիրուսի ստեղծողներն արեւմտյան հետախուզություններն են: Վնասաբեր ծրագրային ապահովումը մասնագետները համեմատել են Stuxnet վիրուսի հետ, սակայն նշվում Է, որ Regin-ը տեխնիկական բնութագրերով գերազանցում Է վերջինին: Simantec-ի ներկայացուցչուհի Օռլա Քոքսը վիրուսը նկարագրել Է որպես «մի արտառոց բան», որի «ստեղծման համար պահանջվում են ամիսներ կամ տարիներ»:

 

Մասնագետներն առայժմ չեն կարողանում որոշել, թե վիրուսը հատկապես ինչպես Է վարակում արդյունաբերական համակարգերը, բայց այն արդեն կիրառվել Է Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի, Իռլանդիայի եւ Իրանի ինտերնետ-մատակարարների եւ հեռահաղորդակցական ընկերությունների դեմ: Ընկերության տվյալներով՝ Regin-ն արդեն օգտագործվել Է Microsoft ընկերության փոստային ծառայությունները «կոտրելու» եւ հիմնական միջազգային ցանցերի հեռախոսազրույցները գաղտնալսելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: