Ադրբեջանի գլխավոր դատախազության հետաքննչական վարչությունը ձերբակալել է պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Մեհման Ամիրխան օղլու Սալիմովին (ծնվ.1955 թ.): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկակայոչելով APA լրատվական գործակալությունը, Մ. Սալիմովը մեղադրվում է «խոշոր չափերի գումար յուրացնելու» եւ &laquo ;պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» մեջ: Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը հաստատել է փաստը:

 

Մեհման Սալիմովը 1995-1999 թվականներին զբաղեցրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի քաղաքական եւ հասարակական հարցերով տեղակալի պաշտոնը: Չի նշվում, թե 15 տարի առաջ թույլ տված կասկածելի հանցագործությունների համար ձերբակալված Մ. Սալիմովը ի՞նչ պաշտոն էր զբաղեցնում ներկայում Ադրբեջանի ՊՆ համակարգում: