Հայաստանը Եվրասիական տնտեսական միության դատարանում կունենա 2 դատավոր: Այս մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ԵՏՄ-ին Հայաստանի անդսմակցության պայմանագրի քննակման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: «Եվրասիական տնտեսական միության դատարանում միության անդամ յուրաքանչյուր երկիր կունենա 2 դատավոր, որոնք կընտրվեն 9 տարի ժամկետով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց փոխնախարարը:
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության մյուս մարմիններին՝ Կարայանը տեղեկացրեց, որ դրանք են՝ բարձրագույն խորհուրդը, որտեղ որոշումները կայացվում են կոնսենսուսով և քննարկվում են ամենակարևոր սկզբունքային հարցերը, ամենակարևոր ռազմավարական ուղղությունները: Մյուս մարմինը միջկառավարական խորհուրդն է, որտեղ որոշումները նույնպես կայացվում են կոնսենսուսով, ապահովում պայմանագրերի կիրառումը, հաստատում բյուջեի նախագծերը և այլն: Երրորդ մարմինը տնտեսական հանձնաժողովն է, որն ապահովում է տնտեսական գործունեության և առաջարկություն ների մշակումը:
«ԵՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու մասին» պայմանագիրը բաղկացած է բուն պայմանագրից և 5 հավելվածից: Սուրեն Կարայանը նշեց, որ 3-րդ հավելվածում տեղ են գտել Հայաստանի տնտեսավարողների համար զգայուն հարցերը, իսկ 4-րդ հավելվածում ներառված է 752 անուն ապրանքատեսակների ցանկը, որոնց նկատմամբ մաքսատուրքերի դրույքաչափերը չեն փոփոխվելու: