Վթարային աշխատանքներով պայմանավորված' նոյեմբերի 27-ին' ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեների ջրամատակարարումը:

 

Ինչպես տեղեկացնում են «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Կոմիտասի պողոտայի 52-63, Տիգրանյան փողողոցի 1-7, Ազատության պողոտայի 7 և 9 համարների՝ իրենց կոտորակներով, Զարյ ան, Արաբկիրի 49, 51, 53 փողոցների ջրամատակարարումը: