Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայիններն առևանգել են Կանադայի քաղաքացուն, ով միացել էր քուրդ զինյալներին' ԻՊ-ի դեմ պայքարում: Այս մասին հայտնել է lenta.ru-ն՝ հղում անելով Haaretz թերթ:

 

«Կանադայի կառավարությունը ստուգում է այս տեղեկատվությունը, մենք սերտ կապի մեջ ենք տեղական իշխանությունների հետ», - մեջբերում է Reuters-ը երկրի ԱԳ նախարարության ներկայացուցչի խոսքը:

 

CBC News-ի տվյալներով՝ 31-ամյա Ջիլ Ռոզենբերգը, ով ծնվել է Կանադայում, նաև Իսրայելի քաղաքացի է և 2006 թվականից ապրում է Թել Ավիվում:

 

Ըստ ԶԼՄ-ների՝ նա նոյեմբերի սկզբին միացել է Սիրիայի հյուսիսում քրդական բանակին: Նա կապվել է աշխարհազորայինների հետ ինտերնետի միջոցով, որից հետո ուղևորվել Իրաք, որտեղ վերապատրաստվել է Սիրիային սահմանակից ճամբարում: