Մոլդովայի սոցիալիստների կուսակցութունը, որն առաջատարն Է նոյեմբերի 30-ին հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում, մտադիր Է նոր խորհրդարանում նախաձեռնել հանրաքվեի անցկացումը Մաքսային միությանը Մոլդովայի անդամակցության եւ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի չեղարկման շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Սոցիալիստները հաղթանակ են տարել ընտրություններում, դրանով իսկ ապացուցելով, որ ընտրողները հավատացել են իրենց, Մաքսային միության օգտին հետեւողականորեն հանդես գալու իրենց ուղեգծին», դեկտեմբերի 1-ին Քիշնեւում կայացած մամուլի ասուլսիում հայտարարել Է կուսակցության ղեկավար Իգոր Դոդոնը:

 

Նրա խոսքով՝ կուսակցության խորհրդարանական խմբակցությունն օրենսդիր մարմնի նիստի օրակարգում կառաջադրի Մաքսային միությանը Մոլդովայի անդամակցելու շուրջ հանրաքվեի ամսաթվի նշանակումը, ինչպես նաեւ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի չեղարկման ընթացակարգ սկսելը:

 

Բացի այդ, կուսակցությունը մտադիր Է հանրապետությունում հասնել 20 տոկոսով կենսաթոշակների բարձրացման եւ շտապ կարգով լուծել գյուղացիների խնդիրները, ովքեր չեն կարողանում իրենց արտադրանքն արտահանել Ռուսաստանի Դաշնություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: