Հայաստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ՀՀ ԱԺ-ում ներկայացրեց ԵՏՄ երկրներ տարանցիկ փոխադրումների իրականացման եղանակները, երբ Հայաստանը կդառնա Եվրասիական տնտեսական միության անդամ: Պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանի հարցին, փոխնախարարը նշեց, որ Հայաստանը տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրներ չի ունենալու:
«Հայաստանից Եվրասիական միության անդամ երկրներ հայկական արտադրության ապրանքներ տեղափոխող մեքենաները մեր մաքսավոների կողմից կկքնվեն և Վրաստանի տարածքով կանցնեն միության անդամ երկրներ: Իսկ միության անդամ մյուս երկրների մաքսավորներն ընդամենը կստուգեն այդ կնիքների առկայությունը: Այսինքն՝ կրկնակի մաքսազերծման գործընթացներ նախատեսված չեն»,- ընդգծեց Կարայանը:
ՀՀ ԱԺ-ն քննարկում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրել է պայմանագրի հիմնական դրույթները և պատասխանում է պայմանագրի վերաբերյալ պատգամավորրների հարցերին: