Ղրղստանին հաջողվել է արտոնությունների հասնել միաժամանակ մի քանի առևտրային դիրքերում՝ Մաքսային միություն մտնելու համար: Այս մասին հայտնել է rosbalt.ru-ն' վկայակոչելով երկրի էկոնոմիկայի նախարար Թեմիր Սարիևին:

 

Արտոնությունները տրվել են գյուղատնտեսության, կաթնամթերքի և թեթև արդյունաբերության ոլորտներում։

Նախարարի խոսքով՝ արտոնությունների չափը դեռ հստակեցվում է։ Բացի այդ, դեկտեմբերի 10-ին հայտնի կդառնա, թե եկամտի ինչ բաժին կունենա Ղրղզստանը Մաքսային միության երկրների ընդհանուր եկամտից։