Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանը կտրականապես հերքում է այնտեղեկությունըոր իրեն կանչել է մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ու հրաժարական գրելու պահանջ ներկայացրել, բայց դա չի խանգարում, որ թերթերից մեկն իրենը պնդի՝ գրելով. «Գորիսից հասած տեղեկությունների համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն օրերս իր մոտ է հրավիրել Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանին և հորդորել հրաժարական տալ ռեկտորի պաշտոնից: Նույն աղբյուրները հայտնում են, որ գործող ռեկտորը «գրողի ծոցն է ուղարկել»»:

 

Անհեթեթությունը հաղթահարում է բոլոր սահմանները: Ռեկտորն ասում է՝ ոչ մի հանդիպում չի եղել, մարդիկ եզրակացնում են, որ հանդիպում եղել է, ու Սուրիկ Խաչատրյանը հրաժարական է պարտադրել:

 

Նույն ԶԼՄ-ները գրում են, թե Սուրիկ Խաչատրյանն իր դրվածքն է դրել, մարզում ամեն բան որոշում է, մյուս կողմից՝ արձանագրում են, որ չկայացած հանդիպման ժամանակ ռեկտորը «գրողի ծոցն է ուղարկել» մարզպետի պահանջը:

 

Ամեն բան նույնիսկ կույրին է պարզ. ոմանք ամեն գնով փորձում են վարկաբեկել Սյունիքի մարզպետին, ընդ որում՝ չգտնելով որևէ թերություն նրա աշխատանքում՝ դա անում են հնարովի փաստերի միջոցով:


Հիմա էլի կասեն, թե Սուրիկին եմ պաշտպանումԲնավ: Ուղղակի արձանագրում եմ, որ հիվանդանոցի տնօրենը կամ ռեկտորը պնդում, հրապարակավ ասում են, որ մարզպետի հետ խնդիր չունեն, իսկ Երևանում նստած լրագրողները երևակայում են, որ էդ մարդիկ մարզպետի կողմից հալածվում են:

 

Ի դեպ, էդ բոլորին «հալածող» մարզպետն ամենահասանելի պաշտոնյաներից է, նրան՝ նույնիսկ չարախոսող լրագրողները, կարող են հանդիպել կամ զանգել՝ առանց որևէ արգելքի:



Սուրեն Սուրենյանց