1988թ. դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով 11 անց 41 րոպե Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով ավերվեցին մի շարք քաղաքներ և գյուղեր, եղան հազարավոր զոհեր: Էպիկենտրոնը Սպիտակ քաղաքն էր, որտեղ երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 10 բալ:

Վնասի գոտու մակերեսը կազմեց 10 հազար կմ քառակուսի, որի վրա բնակվում էր ավելի քան 1 մլն. մարդ: Ավերակների վերածվեց 11 քաղաք և 58 գյուղ: Զոհերի թիվը գերազանցեց 25000-ը, որից միայն 17000-ը' Գյումրիում: Անօթևան մնաց 514.000 մարդ: Ուղիղ նյութական վնասների արժեքը կազմեց 13 մլրդ. ԱՄՆ դոլար: