Նյու Հեմփշիրում 92 տարեկան հասակում վախճանվել Է «տեսախաղերի հայր» Ռալֆ Բայերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Examiner-ին: 1972 թվականին արդեն թողարկվել Էր աշխարհում առաջին տնային խաղակցուրդը՝ Magnavox Odyssey-ը, որի գաղափարը Բայերն արտոնագրել Էր 10 տարի առաջ: Դրանով կարելի Էր խաղալ 28 խաղ, տեղեկացնում Է «Արմենպրես&ra quo;-ը:
Ըստ Բայերի ընկերոջ՝ Լեոնարդ Հերմանի հաղորդագրության, գյուտարարը վախճանվել Է լույս դեկտեմբերի 6-ի գիշերը:
Բայերը նաեւ լուսային ատրճանակ Է ստեղծել կցուրդի համար: Իսկ ընդամենը նրա հաշվին կա ավելի քան 150 արտոնագիր:
Ռալֆ Բայերը բազմաթիվ մասնագիտական պարգեւներ Է ստացել: 2006 թվականին նրան պարգեւատրել են տեխնոլոգիաների եւ ինովացիաների բնագավառի Ազգային մեդալով: 2010 թվականին նա տեղ Է ստացել Գյուտարարների փառքի ազգային սրահում:
«Ռալֆը հանճարեղ, ֆանտաստիկ, մեծ մարդ Էր: Դու կարող Էիր նրա հետ ժամեր անցկացնել՝ մոռանալով, որ շփվում ես նման տարիքի մարդու հետ: Նրա մեջ երիտասարդի խանդավառություն կար, եւ մինչեւ ամենավերջին օրերը նա այնքան ժամանակ Էր անցկացնում այս կամ այն նախագծի վրա աշխատելով, որքան դա հնարավոր Էր»,-այսպես Է գրել Հերմանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: