Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Էսպանյոլի» դեմ խաղում հեթ-տրիկ է ձևակերպել, դարձավ իսպանական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով մեկ թիմի կազմում 400 գոլ է հեղինակել:
«Նոու Կամպ» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումն ավատվել է «կապտանռնագույնների» հաղթանակով՝ 5:1 հաշվով:
27-ամյա ֆուտբոլիստը կատալոնյան ակումբի կազմում իր գոլերի քանակը հասցրել է 402-ի:
Նշենք, որ արգենտինացին կատալոնյան դերբիի պատմության լավագույն ռմբարկուն է: