Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» ուշադրության կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է bernabeudigital.com-ը՝ հղում անելով Daily Mirror-ին, Մխիթարյանը հայտնվել է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ուշադրության կենտրոնում, ով գոլահար կիսապաշտպան է փնտրում:

Չնայած դորտմունդցիների անհաջող ելույթներին՝ հայ ֆուտբոլիստն ակումբի ամենավառ խաղացողներից է,- գրում է կայքը: