Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը, հույն ու ասորի փոքրամասնությունների ոչնչացումը դատապարտող հայտարարության տեքստը պետք է լինի այնպիսին, որ դրան կողմ քվեարկեն բոլոր պատգամավորները: Այս մասին Ազգային ժողովում կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

 

«Կարծում եմ, որ գաղափարն ընդունելի  է: Երբ մենք ասում ենք Հայոց ցեղասպանություն, այդ հարցն ընդգրկուն է, քանի որ եղել է նաև հույների և ասորիների ցեղասպանություն: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մենք պետք է կարողանանք մեր դիրքորոշումը հայտնել աշխարհին ընդհանրապես ցեղասպանությունների առումով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:

 

Նա ընդգծեց, որ այսօր այդ հայտարարության տեքստի վրա աշխատում են ԱԺ պատգամավորներ, արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ:

 

«Ես չեմ կարծում, որ այդ հայտարարության տեքստը պետք է շատ ծավալուն լինի, սակայն գաղափարը պիտի ընդունելի լինի բոլորի համար, ընդ որում' 131 պատգամավորների համար: Դա էր պատճառը, որ Զարուհի Փոստանւյանն ընդունեց իմ առաջարկը և հետ վերցրեց իր նմանատիպ նախագիծը»,- հայտնեց Գալուստ Սահակյանը:

 

ԱԺ նախագահը տեղեկացրեց նաև, որ հայտարարության տեքստի մշակման աշխատանքներին մասնակցում է նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: