Ուկրաինան դեկտեմբերի 9-իր սկսել է ռուսական գազ ստանալ, ուկրաինացի սպառողների կարիքների համար օրական կներմուծվի մինչեւ 43,5 միլիոն խորանարդ մետր գազ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ուկրտրանսգազի» մամուլի ծառայության ղեկավար Մաքսիմ Բելյավսկին:

 

«Երեքշաբթի օրն «Ուկրտրանսգազն» սկսել Է բնական գազ ներմուծել Ռուսաստանի Դաշնությունից: Ուկրաինացի սպառողների կարիքների համար օրական ՌԴ-ից կներմուծվի մինչեւ 43,5 միլիոն խորանարդ մետր բնական գազ: ՌԴ-ի կողմից բնական գազի արտահանումն սկսվել Է երկու օր ավելի շուտ՝ «Նաֆտոգազ Ուկրաինի» ազգային բաժնետիրական ընկերության վերահայտի հիման վրա»,- ասել Է Բելյավսկին:

 

Դեկտեմբերի 5-ին «Նաֆտոգազը» կատարել Է 378 միլիոն դոլարի կանխավճարում՝ դեկտեմբերին 1 միլիարդ խորանարդ մետր ռուսաստանյան գազի մատակարարման դիմաց: «Գազպրոմը» հաստատել Է միջոցների ստացումը: