Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանկարծակի իրեն վատ է զգացել ZDF եւ ARD հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ, հարցազրույցը հարկ է եղել ընդհատել եւ վերսկսել որոշ ժամանակ անց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին հաղորդել Է Bild տաբլոիդը:
«Կանցլերը հանկարծ իրեն վատ զգաց: Հարկ եղավ, որ նա ուտի, խմի եւ միայն դրանից հետո շարունակի հարցազրույցը»,-ասել է կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը՝ պարզաբանելով պատահածը:
Մերկելը նախօրյակին հարցազրույց Է տվել իր կուսակցության՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության համագումարի շրջանակներում, որն ընթանում Է Քյոլնում: Hannoversche allgemeine Zeitung թերթը հաղորդել Է, որ կանցլերը թուլության նոպա Է ունեցել: Բայց հեռուստաալիքների ներկայացուցիչները, որոնք հարցազրույց Էին վերցնում, այդ տեղեկատվությունը չեն հաստատել:
Հարցազրույցից հետո ընդունելություն Է կազմակերպվել լրագրողների համար, Մերկելը մասնակցել Է դրան եւ երկար զրուցել քաղաքական գործիչների ու լրագրողների հետ: Հրատարակությունը մանրակրկիտ նկարագրում Է, թե կանցլերը հատկապես ինչ Է կերել եւ խմել ընդունելության ժամանակ: Տաբլոիդի տեղեկությունների համաձայն՝ նա խմել Է գինի եւ կերել Է կոտլետներ՝ կարտոֆիլի սալաթով եւ գազարի մուսով, իսկ կանաչ սալաթից հրաժարվել Է:
«Այսօր Անգելա Մերկելն ամեն դեպքում պետք Է լավ վիճակում լինի: Կուսակցության՝ Քյոլնում ընթացող համագումարում, ինչպես ենթադրվում Է, նրան ութերորդ անգամ անընդմեջ վերընտրելու են կուսակցության նախագահի պաշտոնում: Այլ թեկնածուներ չկան»,-գրում Է հրատարակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: