Մոսկվայի հյուսիս-արևելքում էթնիկ հանցավոր խմբի ենթադրյալ մասնակիցներ են ձերբակալվել, որոնք փորձել են հափշտակել բանկոմատը: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Նրա խոսքով' նախօրեին վաղ առավոտյան քրեական հետախուզության օպերատիվ խումբը՝ Արագ հակազդման հատուկ ջոկատի աջակցությամբ, ձերբակալել է վեց տղամարդու, ովքեր փորձել են Ենիսեյսկայա փողոցում գողանալ բանկոմատը:
Պարզվել է, որ կողոպտիչներն ինքնասպասարկման գրասենյակի մոտ են եկել Porsche Cayenne և BMW X5 արտաճանապարհային ավտոմեքենաներով, լինգերի, հատիչի և կռանի միջոցով նրանք կոտրել են բանկոմատը, որտեղ եղել է 2,8 միլիոն ռուբլի, և այն տարել են դեպի ավտոմեքենան, այդ պահին էլ նրանց ձերբակալել են: Կասկածյալներից մեկը փորձել է փախչել է BMW մեքենայով, սակայն բախվել է մինիվենի, որից հետո նա նույնպես ձերբակալվել է:
Ձերբակալվածների թվում կա չորս էթնիկ հայ, որոնցից երկուսն ունի Հայաստանի քաղաքացիություն, Չեչնիայի մի բնակիչ և մեկ սլավոն՝ Միտիշչիի բնակիչ: Նրանց բոլորին կասկածում են Մոսկվայում և տարածաշրջանում բանկոմատների եւ վճարային տերմինալների մի շարք հափշտակումների մեջ: