Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն իր թիմի՝ Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրում «Ուրալի» նկատմամբ տարած 2-0 հաշվով հաղթանակը նվիրել է Գյումրիի երկրաշարժի զոհերի հիշատակին:

Ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաղթանակը նվիրում եմ 1988-ի Գյումրիի երկրաշարժի զոհերի հիշատակին: Միշտ մեր սրտերում»: