Օսլոյի քաղաքապետարանում տեղի Է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը: Դափնեկիրները՝ պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը եւ երեխաների իրավունքների պաշտպան Կայլաշու Սատյարտհին՝ Հնդկաստանից, Նորվեգիայի նոբելյան կոմիտեի նախագահ Տուրբյոռն Յագդանդի ձեռքից ստացել են նոբելյան ոսկե մեդալները եւ դիպլոմները:

 

«Մրցանակը այս տարվա դափնեկիրներին շնորհվում Է երեխաների ու դեռահասների ճնշման դեմ նրանց աննկուն պայքարի եւ կրթություն ստանալու բոլոր երեխաների իրավունքը պաշտպանելու համար,-ասված Է Նորվեգիայի նոբելյան կոմիտեի տարածած հայտարարության մեջ:-Երեխաները պետք Է դպրոց հաճախեն, նրանց ֆինանսական շահագործումն անթույլատրելի Է»:

 

Մրցանակի դրամական բաղադրիչը՝ 8 մլն շվեդական կրոնի (1,07 մլն դոլար) չափով, բաժանվել Է երկու դափնեկիրների միջեւ:

 

Խաղաղության մրցանակը հանձնվում Է Նորվեգիայի նոբելյան կոմիտեի կողմից, որը բաղկացած Է հինգ մարդուց, որոնց նշանակում Է Նորվեգիայի խորհրդարանը: 2009 թվականին կոմիտեի նախագահ Է դարձել Նորվեգիայի նախկին վարչապետ եւ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը:

 

Այս տարի Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել Էր 278 թեկնածու, ներառյալ 47 կազմակերպություն:

1901 թվականից Խաղաղության մրցանակը հանձնվել Է 95 անգամ: Դրա դափնեկիրներ են դարձել 102 մարդ եւ 25 կազմակերպություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: