Առաջիկա երկու տարում գլոբալ տնտեսական աճը կշարունակվի, բայց աննշան տեմպերով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի ռադիոյին: Այս կանխատեսմամբ հանդես են եկել համաշխարհային կազմակերպության փորձագետները:

 

Դրա համաձայն՝ 2015 թվականին համաշխարհային տնտեսության աճը կկազմի 3,1 տոկոս, 2016 թվականին՝ 3,3 տոկոս: Այս տարի այդ ցուցանիշը, ըստ նախնական գնահատումների, կհասնի միայն 2,6 տոկոսի նշագծին:

 

Ինչպես ընդգծում են փորձագետները, գլոբալ տնտեսությունը դեռեւս լիովին չի շտկվել ռեցեսիայից, բայց արդեն բախվել է նոր դժվարությունների, ինչպես, օրինակ, Ուկրաինայի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական լարվածությունը եւ Էբոլայի բռնկումն Արեւմտյան Աֆրիկայում:

 

Աճի ամենաբարձր տեմպերն սպասվում են Արեւելյան Ասիայում: Ռուսաստանին փորձագետները լճացում են կանխատեսում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: