Սիմֆերոպոլը Ղրիմի պաշտոնական մայրաքաղաքը կդառնա: Այս մասին հայտնել է «Корреспондент»-ը՝ հղում անելով «հանրապետական կառավարման» կայքի հաղորդագրությանը:
«Օրենքի ընդունումը լրացուցիչ լիազորություններ կտա քաղաքին, այդ թվում նաև ֆինանսական: Օրինագիծը շատ արդիական է, և մենք այն ուշադիր կուսումնասիրենք և կպահպանենք»,- հայտարարել է Ղրիմի «պետխորհրդի» նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը:
Պետխորհրդի' օրինագծերի ընդունման հարցերով հանձնաժողովի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների նախագահ Եֆիմ Ֆիկսի մեկնաբանմամբ' Ղրիմի Հանրապետության Սահմանադրությամբ նշվում է, որ թերակղզու մայրաքաղաքն է Սիմֆերոպոլը, սակայն համապատասխան կարգավիճակը քաղաքի համար որոշվում է տարածաշրջանային օրենքով: