Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) նախկին մակարդակին Է պահպանել 2014 եւ 2015 թվականներին աշխարհում նավթի պահանջարկի իր կանխատեսումը: Այդ մասին, իչնպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է միջազգային այդ կազմակերպության ամենամսյա զեկույցում:

 

ԷՄԳ-ի փորձագետներն այն կարծիքին են, որ ընթացիկ տարում նավթի պահանջարկի մակարդակը կկազմի օրական 92,4 մլն բարել, 2015 թվականին այն կհասնի օրական 93,6 մլն բարելի:

 

ԷՄԳ-ում նշում են, որ մի շարք երկրների վերաբերմամբ պահպանվում Է մատակարարումների նվազեցման «մեծ ռիսկը»: Դա առաջին հերթին վերաբերում Է Իրաքին եւ Լիբիային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: