Դեկտեմբերի 12-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ' վերջինիս նախաձեռնությամբ:

 

Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրների, ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների, ինչպես նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր:

 

Նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր տեսակետը' հատուկ անդրադարձ կատարելով քաղաքական ահաբեկչությունների' վերջերս ծայր առած ալիքին: