Ռուս զբոսաշրջիկները Ռուսաստանի նկատմամբ Արմուտքի պատժամիջոցների և ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկման պատճառով հրաժարվում են եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում Ամանորյա տոնական միջոցառումներն անցկացնելու գաղափարից:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Կոմերսանտ»-ը, բազմաթիվ ռուսաստանցիներ որոշել են ամանորյա ուղևորությունները փոխարինել երկրի ներսում հանգստանալու հետ: Միաժամանակ, Aviasales տուրիստական ընկերության տվյալներից «Կոմերսանտ»-ը պարզել է, որ ռուսներն, օրինակ, երազում են Ամանորն անցկացնել Բարսելոնայում, սակայն ժամանում են Հայաստանի մայրաքաղաք Երևան: Այդպիսով, Մյունխենը փոխարինում են նաև Սանկտ-Պետերբուրգով, իսկ Գոան' Ուֆաով:

 

Միաժամանակ նշվում է նաև, որ մոսկվացիները սկսում են արտերկրա ուղևրությունների փոխարեն տոնական օրերն անցկացնել ՌԴ մայրաքաղաքի բարձրակարգ հյուրանոցներում, քանի որ դրանցից շատերն Ամանորի օրերին կիրառում են նաև 40 տոկոսանոց զեղչ: