Սաուդյան Արաբիայում կինը ձերբակալվել է՝ ֆուտբոլային հանդիպմանը ներկա լինելու համար:

Կինը տղամարդու հագուստով գնացել է մարզադաշտ «Էլ Շաբաբ» - «Էլ Էտիհադ» հանդիպմանը:

Համաձայն երկրի օրենսդրության՝ սպորտային հանդիպումների կարող են ներկա լինել միայն տղամարդիկ: Դեռևս հայտնի չէ կնոջ նկատմամբ մեղադրանք կներկայացվի, թե ոչ: Միջադեպը կուսումնասիրվի համապատասխան մարմիններում: