«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում պտտվում է նոր վիրուս, որը տարածվում է «լույսի արագությամբ»: Վիրուսը վիդեոյի տեսքով է, որն իբրև ունի մեծ թվով դիտումներ: Վիրուսն ինքստինյան տարածվում է' ավտոմատ նշելով ընկերներին: Համակարգիչը վիրուսով չվարակելու միակ և հիմնական տարբերակը տարածված վիդեոյի վրա չսեղմելն է:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ չնայած դեռևս չի ուսումնասիրել վիրուսը, բայց «նման է թուրքերի ոճին»: Նա խորհուրդ է տալիս չբացել հղումը, իսկ եթե բացել եք, հակավիրուսային ծրագրով ամբողջությամբ սքանավորել համակարգիչը, Գուգլ քրոմը ջնջել ու նորից նստեցնել համակարգչի վրա:
Ժամանակ առ ժամանակ հայտնվում են նման վիրուսներ, որոնք, մասնագետների բնորոշմամբ, ներթափանցում են համակարգիչ ու նյութերի արտահոսքի պատճառ դառնում: