Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մամուլի լայնածավալ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ամուսնալուծությունից հետո իր անձնական կյանքում ամեն բան կարգին է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Պուտինը պատասխանել է լրա գրողներից մեկի այն հարցին, թե ինչ է կատարվում նրա անձնական կյանքում ամուսնալուծությունից հետո:
«Ես մի ընկեր ունեմ, ով ամուսնալուծվելուցս հետո ինձ ասաց. «Լսի'ր, դու սեր ունե՞ս»: Ես ասացի. «Ի՞նչ իմաստով»: Նա ասաց. «Դու ինչ-որ մեկին սիրո՞ւմ ես»: Ես ասացի' այո: Ապա նա հարցրեց. «Իսկ քեզ ինչ-որ մեկը սիրո՞ւմ է»: Ես ասացի. «Այո, կարծում ես ես գազա՞ն եմ»: Նա ասում է. «Դե փառք աստծո»,- պատմել է Պուտինը' հավելելով «Ամեն բան կարգին է, մի' անհանգստացեք»:
ՌԴ նախագահը հավելեց, որ լավ ու ընկերական հարաբերությունների մեջ է իր նախկին կնոջ հետ, իհարկե ոչ այնքան հաճախ, որքան կցանկանար, սակայն հանդիպում է ինչպես նրա, այնպես էլ երեխաների հետ: «Ամեն բան կարգին է»,- եզրափակել է Պուտինը: