Շատ վատ եմ վերաբերվում ընդհանրապես բռնություններին: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը:

 

«Ոչ թե մենակ ազատամարտիկների, այլ ընդհանրապես բռնություններին շատ վատ եմ վերաբերվում: Հաստատ Երանոսյանը չի արել»,- անդրադառնալով օրեր առաջ ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանին ու Մանվել Եղիազարյանի՝ ծեծի ենթարկվելու դեպքերին՝ ասաց Մանվել Գրիգորյանը:

 

Իսկ թե ով է բռնություններ իրականացնում ազատամարտիկների դեմ, Մանվել Գրիգորյանը չգիտի, եթե իմանար՝ կապտակեր: