Մեծ Բրիտանիայի իշխանությունները չեն պատրաստվում հրաժարվել ներգաղթի կրճատման կոշտ քաղաքականությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է միջոցառումների նոր փաթեթը, որը երկրի ներքին գործերի նախարարությունը պատրաստել Է օտարերկրյա ուսանողների հետ կապված իրադրությունը նորմալացնելու նպատակով, որոնց հոսքը վերջին տարիներին Էապես աճ Է արձանագրել Միացյալ Թագավորությունում:
Ենթադրվում Է, որ նոր կանոնները կսահմանվեն 2015 թվականի մայիսին կայանալիք համընդհանուր ընտրություններում պահպանողականների հաղթանակի դեպքում, նշում Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը: Դրանց համապատասխան, Եվրամիության մեջ չմտնող երկրներից ուսանողները, ավարտելով ուսումը բրիտանական բուհերում, պարտավոր կլինեն «անհապաղ հեռանալ թագավորությունից»:
Այսչափ խիստ քայլի պատճառ Է նշվում գործնականում «վերահսկողության լիակատար բացակայությունը» դիպլոմ ստացածների հետագա ճակատագրի նկատմամբ այն բանից անմիջապես հետո, երբ նրանք թողնում են ուսումնական հաստատությունը:
Ներկայում ուսումն ավարտած ուսանողների մեծ մասը հաշված օրերի ընթացքում իրենց այցագիրը վերաձեւակերպում են աշխատանքայինի: Նրանք դրա համար ստիպված չեն լինում հեռանալ Միացյալ Թագավորությունից: Բացի այդ, ոմանք նախընտրում են այլեւս չդիմել ներգաղթի պաշտոնական մարմիններին եւ պարզապես անցնում են անլեգալ վիճակի:
«Ասոշիեյթեդ պրես»-ի տվյալներով՝ ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը հարկադրված Է եղել այս արմատական միջոցները ձեռնարկել ներգաթղի հերթական անմխիթարական վիճակագրության հրապարակումից հետո:
Այդ տվյալների համաձայն՝ 2013 թվականի հունիսից մինչեւ 2015 թվականի հունիսն ընկած ժամանակաշրջանում օտարերկրացիների զուտ ներհոսքը երկիր կազմել Է 260 հազար մարդ: Դրա հետ մեկտեղ գործող պահպանողական վարչապետ Դեւիդ Քեմերոնի նախընտրական գլխավոր խոստումներից մեկը եղել Է մինչեւ 2015 թվականը ներգաղթյալների հոսքի կրճատումը «տարեկան մինչեւ 100 հազար մարդ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: